«artPR»-ը ներկայացավ Փարաջանովի կյանքի եզակի լուսանկարներով
ՄշակույթBravo.am-ը գրում է.
Սերգեյ Փարաջանով, բնակարան, թեյախմություն, զրույց... Այսպիսի մի տեսարան է ֆիքսվել 1988 թվականի նոյեմբերին: 26 տարի անց կրկին նոյեմբերին այս լուսանկարը 29 այլ աշխատանքների հետ զարդարում է «Դալան»-ի պատերը: Երեկ ցուցասրահում բացվել է անվանի ռեժիսորի 90-ամյա հոբելյանին նվիրված «Ազատ եղիր, ճախրիր» խորագրով ցուցահանդես, որը նախաձեռնել է «artPR» նորաստեղծ ընկերությունը:
Լուսանկարների հեղինակը ուկրաինացի հայտնի կինոօպերատոր և լուսանկարիչ Յուրի Գարմաշն է: Նշենք, որ իրականացվում է աշխատանքների բարեգործական վաճառք. «Հասույթը կփոխանցվի ազատազրկված այն շնորհալի անչափահասներին, որոնք հաճախում են կալանավայրում գործող «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն»: Սա շատ խորհրդանշական է, չէ՞ որ Փարաջանովը կալանավայրում գտնվելու տարիներին ևս ստեղծագործել է: Այսօր փորձում ենք օգնել այն պատանիներին, ովքեր վաղը գուցե Փարաջանով դառնան»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է «artPR»-ի տնօրեն Գայանե Դավթյանը:
Շարունակությունը` այստեղ: