ՄԱԿ-ը 350 մլն դոլար է պահանջում Եմենում մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար
ՄիջազգայինՄԱԿ-ն անհապաղ 350 մլն դոլարի կարիք ունի Եմենում մարդասիրական ծրագրերի իրականացման համար: Agence France Presse-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի ասել է համաշխարհային կազմակերպության ավագ պաշտոնյան՝ ընդգծելով, որ դա չնչին գումար է երկրում պատերազմի վրա արվող ծախսերի համեմատ:
ՄԱԿ-ի մանկանան հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի՝ Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի հարցերով տնօրեն Գիթ Քեփելերը նման ելույթով հանդես է եկել Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, ուր ժամանել էր Եմենից:
«ՅՈւՆԻՍԵՖ-ը 350 մլն դոլար է խնդրում 2018-ին իրականացվելիք մարդասիրական ծրագրերի համար: Դա աննշան գումար է՝ միլիարդավոր դոլարների համեմատ, որոնք ծախսվում են ներկայիս պատերազմում», - ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջինիս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հանդիպմանը, որի ժամանակ կողմերը Թրամփը նշել է, որ Սաուդյան Թագավորությունն ԱՄՆ-ից «աննշան» գումարով միլիարդավոր դոլարներ արժողությամբ սպառազինություն է գնելու: