Ուժեղ քամին վնասներ է հասցրել Կոտայքի մարզում
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 25-ին տեղեկություն է ստացվել, որ մարտի 24-ին ժամը 18:00-ի սահմաններում քամուց վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 503 տան տանիքը և պատշգամբը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց վնասվել են տան տանիքը (մոտ 65 քմ) և պատշգամբի ապակիները (մոտ 1 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:
Բացի այդ, մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի «Գետամեջ» թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքը:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են 2-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող ընկերության տանիքի թիթեղները և փայտե կառուցատարրերը (մոտ 130 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Գետամեջի գյուղապետին և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին: