«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գարեգին Նժդեհի արձանի պատվանդանին
ՀասարակությունԵրևանի Բագրատունյաց փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան մարտի 26-ին ժամը 6.40-ի սահմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել Գարեգին Նժդեհի արձանի պատվանդանին։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 31-ամյա կին վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Կատարվում է քննություն: