20-ամյա աղջիկը մահացավ քաղցկեղից. ահա, թե ինչպիսին էր հանգուցյալի վերջին ցանկությունը
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ 1or.am
Ձեզ ենք ներկայացնում երիտասարդ Ռասին Պրեգունտայի պատմությունը, ում առաջ բոլոր ճանապարհները բաց էին: 20-ամյա ֆիլիպինցի ուսանողուհին արդեն հասցրել էր իրեն որպես մոդել փորձել: Նրա վառ արտաքինը գերում էր տղաներին, իսկ սուր միտքը լուսավոր ապագա էր խոստանում: Ցավոք, աղջկա երազանքերն անկատար մնացին: Ռասինի մայրը սարսափց գունատվեց, երբ բժիշկները նրա դստերը օստեոսարկոմա ախտորոշեցին:
Բոլորը հույս ունեին, որ աղջկա երիտասարդ օրգանիզմը կկարողանա հաղթահարել հիվանդությունը, բայց ոչ: Իմանալով, որ իրեն 5 օրից ոչ ավել է մնացել ապրելու, գեղեցկուհին որոշեց անձամբ ծրագրել իր թաղումը:
«Քանի որ ինձ վիճակված է մահանալ, ես գեղեցիկ կմահանամ»,- ասաց Ռասինը քրոջը: Հարազատներն աղջկան օգնեցին իրականացնել իր վերջին ցանկությունը: Ֆիլիպինուհին ամեն ինչ մանրամասնորեն մտածեց: Նա ինքն իր համար դագաղ ընտրեց, որոշեց՝ ինչպիսին կլինի դիմահարդարումը և ինչ կլինի իր հագին:
Ուսանողուհին նույնիսկ մազերի ծաղկեպսակը չմոռացավ: Վերջում Ռասինը մորը և քրոջը խնդրեց իրեն հոր կողքին թաղել:
Իմանալով, որ իր վերջին ցանկությունը կիրականանա, աղջիկն այս աշխարհից ժպտադեմ հեռացավ: