Մեծ Բրիտանիան կարող հրաժարվել ԵՄ-ին 40 մլրդ ֆուտ ստեռլիգի վճարումից
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան կարող Է հրաժարվել Եվրամիությանը համաձայնեցված 40 միլիարդ ֆունտ ստեռլինգը (56,5 միլիարդ դոլարը) վճարելուց, եթե Միությունը չհամաձայնի ազատ առեւտրի մասին Լոնդոնին բավարարող համաձայնագրի կնքմանը: Այս կարծիքը հայտնել Է Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նման շրջադարձը հնարավոր Է, «եթե մենք մեզ համար շահավետ (առեւտրական) գործարք չստանանք», մարտի 26-ին Դեւիսի խոսքը մեջբերում Է Daily Express թերթը: «Անցյալ շաբաթ (Brexit-ի շուրջը Եվրահանձնաժողովի գլխավոր բանագնաց) Միշել Բառնիեն նշել Է, որ ոչինչ համաձայնեցված չԷ, քանի դեռ ամեն ինչ չի համաձայնեցվել»,- հիշեցրել Է բրիտանացի նախարարը: Սակայն, ինչպես կարծում Է Դեւիսը, «ապագա գործարքը, ապագա տնտեսական գործընկերությունը եւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ապագա փոխգործակցությունը (այսօրվա դրությամբ) շատ հավանական տեսք ունեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: