Գերմանիայում ադրբեջանցիները ծեծկռտուք են սարքել Սիերա Լեոնեից եկած փախստականների հետ
ՄիջազգայինՍտորին Բավարիայի Շտեֆանսպոշինգ կոմունայում տեղակայված փախստականների ապաստարանում վեճ է ծագել ադրբեջանցու եւ Սիերա Լեոանեից եկած փախստականի միջեւ, հաղորդում է haqqin.az–ը։
Կենցաղային խնդրի մանրամասները հայտնի չեն, սակայն ոստիկանության տվյալներով, ադրբեջանցին հարձակվել է աֆրիկացու վրա եւ սկսել նրան ծեծել, ապա ծեծկռտուքին են խառնվել այլ փախստականներ։ Հետաքրքիր է, որ ապաստարանի բնակիչների մեծ մասը Ադրբեջանի եւ Սիերա Լեոնեից եկածներն են։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հազիվ է հաջողվել կարգուկանոն հաստատել ապաստարանում։
Զանգվածային ծեծկռտուքի հերթական միջադեպը հարցականի տակ է դրել ամբողջ միգրացիոն քաղաքականությունը եւ փախստականներին Գերմանիայում ապաստան տալը։