ԱՄՆ-ը գերբարձր հաճախության զենք Է փորձարկել
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների Raytheon զենք արտադրող ընկերությունն Օկլահոմայի զինափորձարանում փորձարկել Է միկրոալիքային HPM (High powered microwave) եւ լազերային HEL (High-energy laser) թնդանոթները: Ընկերությունը ցուցադրել Է այն համակարգերի գործողությունը, որոնք հեռավորության վրա, ընդհանուր առմամբ, վնասազերծել են 45 անօդաչու թռչող ապարատ եւ 6 ցամաքային ական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Popular Mechanics-ին:
Ինչպես նշել են Raytheon-ում, HPM համակարգն ի տարբերություն HEL-ի, մեկ անգամով շարքից հանում Է 2 – 3 անօդաչու: Հեռանկարում զինվորական ինժեներները պլանավորում են կատարելագործել այս համալիրները, ինչը թույլ կտա կատարել հակառակորդի թռչող արկերի հեռավորական պայթեցում անմիջականորեն օդում: