«Ռեալը» պատրաստ է վաճառել Բեյլին, Իսկոյին ու Կովաչիչին
ՍպորտՄադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանի վերջում մտադիր է թարմացնել կիսապաշտպանությունը։
AS-ի համաձայն՝ Արքայական ակումբը պատրաստ է վաճառել ուելսցի Գարեթ Բեյլին, իսպանացի Իսկոյին ու խորվաթ Մատեո Կովաչիչին։
Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որը պատրաստ է 86 միլիոն եվրո վճարել իսպանացու համար։ «Մանչեսթեր Յունայթեդն» էլ ցանկանում է ձեռք բերել Բեյլին, որի համար «Ռեալը» պահանջում է 100 միլիոն եվրո։