2028 թվականին ԱՄՆ բանակը պատրաստ կլինի ցանկացած պատերազմի
Միջազգային2028 թվականին ԱՄՆ ցամաքային զորքերը պատրաստ կլինեն ցանկացած պատերազմի եւ վճռական հաղթանակի ցանկացած զինված հակամարտությունում: Այս մասին, վկայակոչելով ԱՄՆ բանակի (ցամաքային զորքեր) նախարար Մարկ Էսփերի հայտարարությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը, փոխանցում է Defense News-ը:
Նույն օրը, ելույթ ունենալով Հանթսվիլում (Ալաբամա նահանգ) ԱՄՆ բանակի ասոցիացիայի կողմից կազմակերպված սիմպոզիումի ժամանակ, Էսփերն ընդգծել է, որ 10 տարի անց ԱՄՆ ցամաքային զորքերը այնպիսի պատրաստվածության եւ հագեցվածության կհասնեն, որ փաստացիորեն կերաշխավորվի նրանց հաղթանակը յուրաքանչյուր հակառակորդի նկատմամբ՝ «ցանկացած ժամանակ եւ ցանկացած տեղում»: Ընդ որում, նա նշել է, որ ԱՄՆ բանակը միաժամանակ կարող է զսպել այլ հակառակորդներին եւս եւ պահպանել անկանոն ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունները: