Դոլարն էժանացել է, իսկ եվրոն մի փոքր ամրապնդվել
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է 480.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.16 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 596.16 դրամ (աճել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 678.67 դրամ (նվազել է 4.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.41 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 256.48 դրամ, ոսկի՝ 20,882.46 դրամ, պլատին՝ 14,668.99 դրամ։