Արոնյանը և Սոն արագ ոչ-ոքիով ավարտեցին հավակնորդների մրցաշարը
ՍպորտԼևոն Արոնյանն ավարտեց իր ելույթները հավակնորդների մրցաշարում և վերջին պարտիայում կրկին կիսեց միավորը:
Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշաի վերջին տուրում Արոնյանը մրցում էր Ուեսլի Սոյի հետ: Երկու գրոսմայստերների համար էլպարտիան որոշիչ չէր և պարտիայի 17-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը:
Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:
Հավակնորդների այս մրցաշարում Արոնյանը կրեց 6 պարտություն, մեկ պարտիա ավարտեց հաղթանակով և 6 պարտիայում կիսեց միավորը: Նա զբաղեցրեց վերջին հորիզոնականը: