Գիշերվա ժամը 2-ին երիտասարդ քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակ կամրջից
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 02:09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների եւ քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է 1980 թ. ծնված Ա. Ե.-ի ինքնասպանության փորձը: