Associated Press գործակալության տվյալներով՝ Կալիֆոռնյաի Մոդեստո քաղաքի բնակիչ Դեբորա Ջանեկին երկար ժամանակ օգտագործել է Johnson’s Baby մանկական ցանափոշի։ 2012թ․ բժիշկները նրա մոտ ախտորոշել են ձվարանի քաղցկեղ։

«Մենք ուրախ ենք, որ ատենակալները ճիշտ վճիռ կայացրեցին։ Նրանք հերթական անգամ հաստատեցին, որ Johnson & Johnson ընկերությունը պետք է մարդկանց զգուշացնի, որ այդ արտադրանքի օգտագործումը պարունակում է քաղցկեղի առաջացման վտանգ»,-հայտարարել է կնոջ փաստաբանը։

Ընկերությունը մտադիր է բողոքարկել վճիռը և պնդում է, որ Johnson’s Baby ցանափոշին լիովին անվտանգ է։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ։ Մայիսին Միսուրի նահանգի ատենակալների դատարանը Johnson & Johnson ընկերությանը պարտավորցրել էր վճարել 55 միլիոն դոլար կնոջը, ով ևս հայտարարել էր, որ իր մոտ առաջացել է ձվարանի քաղցկեղ ընկերության արատադրանքի օգտագործման պատճառով։