Տղան, որին Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ հայրը դուրս է նետել պատուհանից, հրաշքով ողջ է մնացել
LifestyleՏուժածը բազմաթիվ կոտրվածքներ է ստացել։ Նա արհեստական կոմայի մեջ է եղել։ Այսօր հայտնի է դարձել, որ տղան գիտակցության է եկել։
11-ամյա տղայի տատիկը զոհերի թվում ճանաչել է տղայի մորը և կրտսեր քրոջը։ Դեռահասի ընտանիքն առևտրի կենտրոն է գնացել, որպեսզի երեխաներից մեկի համար գարնանային գլխարկ գնի։ Հետո նրանք որոշել են խաղահրապարակ գնալ։ Հրդեհ է սկսվել, և ընտանիքը չի կարողացել դուրս գալ։ Հայրը դեռահասին պատուհանից դուրս է նետել, սակայն ընտանիքի մյուս անդամներին դա անել չի հաջողվել։
Տղային դեռ չեն հայտնել, որ հրդեհի ժամանակ ընտանիքը զոհվել է։
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է մարտի 25-ին, կիրակի, օրվա երկրորդ կեսին։