Մեկ օրում բացահայտվել է 43 հանցագործություն, այդ թվում բացահայտվել է գողության 16 դեպք
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 15, անձնական ունեցվածքի գողության 12, յուրացման կամ վատնման եւ թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, խարդախության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: