Չարենցի փողոցում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Երեւանի Չարենցի փողոցում մարտի 26-ին կրակոցներ արձակած անձինք բերման են ենթարկվել: NEWS.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 16.00-ին Երեւանի Չարենցի փողոցի թիվ 167 հասցեի մոտ անհայտ անձինք մոտեցել են խցանման մեջ կայանված, 1993 թ. ծնված Կ.Մ.-ի վարած «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային, ձեռքերով հարվածել ուղեւորին, հետո նշված անձանցից մեկն ատրճանակից արձակել է կրակոց: Այնուհետեւ վերջինները նստել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա եւ դիմել փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է ատրճանակի փամփուշտի պարկուճ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենայի վրա իր մոտ եղած հրազենից կրակոցն արձակել է 1993 թ. ծնված Մ.Ս.-ն, որը մարտի 27-ին հայտնաբերվել է Երեւանի Գրիբոյեդովի փողոցում գտնվող հյուրանոցի շոգեբաղնիքում եւ բերման ենթարկվել բաժին:
Մ.Ս.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: