Մենի Պակյաոն ռինգ կվերադառնա ապրիլի 14-ին
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն ռինգ կվերադառնա ապրիլի 14-ին։ Ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկը Մալայզիայում կմենամարտի կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով կանոնավոր չեմպիոն, արգենտինացի Լուկաս Մատիեսի հետ, հայտնում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ 39-ամյա Պակյաոն նախորդ մենամարտն անցկացրել էր 2017 թվականի հուլիսի 1-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով ավստրալացի Ջեֆ Հորնին: Այդ մենամարտում ֆիլիպինցին կորցրեց կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: