Խուան Մարտին Դել Պոտրոն կարող է ռեկորդ սահմանել
ՍպորտԱրգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոն Մայամիի մրցաշարի չորրորդ շրջանում հաղթել է սերբ Ֆիլիպ Կրաինովիչին 6:4, 6:2 հաշվով:
Արգենտինացին կարող է դառնալ առաջին թենիսիստը, ով մրցաշրջանի ընթացքում հաղթել է Ակապուլկոյի, Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերում,- հաղորդում է տուրի պաշտոնական կայքը:
Դել Պոտրոն նաև առաջին թենիսիստն է, ով 20 հաղթանակ է տարել 2018 թվականին:
Քառորդ եզրափակչում արգենտինացու մրցակիցն է կանադացի Միլոշ Ռաոնիչը: