Կեմերովոյում հրդեհի զոհերի 20-ից ավելի հարազատներ վճարումներ են ստացել
ՄիջազգայինՌուսաստանի Կեմերովոյի մարզի բյուջեից վճարումներ են ստացել «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի հրդեհի զոհերի 21 հարազատներ: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մարտի 29-ին այս մասին լրագրողներին հայտնել Է ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նախագահ Ալեքսեյ Սինիցինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վճարումներն արդեն ընթանում են: Մարտի 28-ին կատարվել են վճարումներ, եւ 21 մարդ արդեն դրամական միջոցներ Է ստացել»,- ասել Է նա: Սինիցինը ճշտել Է, որ խոսքը վերաբերում Է արդեն նահանգապետի հայտարարած վճարումներին՝ յուրաքանչյուր զոհվածի համար 1 միլիոն ռուբլու չափով:
Արտակարգ իրավիճակների նախարարության Կեմերովոյի մարզի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Եվգենի Դեդյուխինի խոսքով՝ մարզի բյուջեից զոհվածների եւ տուժածների ընտանիքներին արդեն վճարվել Է 82,5 միլիոն ռուբլի: