Կեմերովոյում հրդեհի գործով կալանավորվել է Կուզբասի շինարարական տեսչության պետը
ՄիջազգայինՔննիչները կալանավորել են Կեմերովոյի շրջանի պետական շինարարական հսկողության տեսչության պետ Թանզիլյա Կամկովային։ Նրան կասկածում են լիազորությունները չարաշահելու մեջ, գրում է Meduza–ն։
Կամկովան, ըստ ենթադրության, թույլատրել է առեւտրի կենտրոնը «կամայական կերպով» կառուցել հրուշակեղենի գործարանի տեղում: Քննությունը մտադիր է միջնորդել նրա ձերբակալության համար։
Քննության տվյալներով, նա միջոցներ ձեռք չի առել Կեմերովո քաղաքում անօրինական կառուցված «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի շահագործումը կանխելու համար։ Քննիչները իրականացնում են քննություն կոռուպցիոն բաղադրիչների բացահայտման ուղղությամբ։
Նշենք, որ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 64, տուժել՝ 79 մարդ։