Պաղեստինցիները բազմօրյա բողոքի ակցիա են սկսել
ՄիջազգայինՄարտի 30-ին Գազայի հատվածում սկսվել է պաղեստինցիների բազմօրյա «Վերադարձի մեծ օր» բողոքի ակցիան։ Հազարավոր ցուցարարներ հավաքվել են բաժանարար ցանկապատի մոտ, որը բաժանում է պաղեստինյան հողերը իսրայելականից, փոխանցում է DW–ն։
Երթի կազմակերպիչները՝ «ՀԱՄԱՍ» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են ցույցն անցկացնելիս խուսափել բռնությունից եւ խոչընդոտել այն գործողություններին, որոնք կարող են հանգեցնել արյունալի բախումների Իսրայելի անվտանգության աշխատակիցների հետ:
Բողոքների սկիզբը նվիրված է պաղեստինցիների կողմից նշվող Հողի օրվան։ Այն նշվում է ի հիշատակ 1976 թվականին զոհված 6 արաբների։ Ցույցերի գագաթնակետը տեղի կունենա մայիսի 15-ին, երբ պաղեստինցիները կնշեն Նակբան՝ «Ազգային աղետի օրը», որը նշվում է 1948 թվականին Իսրայել պետության ստեղծումից հետո։