Ստեղծվել է համայնքային առաջին կանաչ էներգետիկ ենթակառուցվածքը
ՀասարակությունՔասախ համայնքում ավարտվել է համայնքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված առաջին ծրագիրը, որն իրականացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ֆինանսավորմամբ։
Քասախում ստեղծված մաքուր էներգիա արտադրող ենթակառուցվածքի միջոցով այսուհետ էլեկտրաէներգիա կստանան համայնքային նշանակության բոլոր շենքերը և արտաքին լուսավորման ցանցը։ Տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Արդիականացվել է համայնքի գլխավոր փողոցների լուսատուների համակարգը. տեղադրվել են LED լուսատուներ։
Ստեղծված «կանաչ ենթակառուցվածքների» շնորհիվ Քասախ համայնքը տարեկան կխնայի առնվազն 6,000,000 ՀՀ դրամ։
Քասախը Հայաստանում առաջինն է, որը որոշեց համայնքային մաքուր էներգիայի ենթակառուցվածք ստեղծել և հոսանքի ու տաք ջրի հարցը լուծել բնության միջոցով՝ միաժամանակ պահպանելով բնությունը։ Կանաչ էներգիայի օգտագործման արդյունքում տարեկան շրջակա միջավայր չի արտանետվի շուրջ 105 տոննա CO2 թունավոր գազ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում է բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով։