Հարավային Կորեան մտադիր է պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել Թրամփը
ՄիջազգայինՀարավային Կորեան մտադիր է պարզել, թե ինչ է նկատի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ազատ առեւտրի համաձայնագիրը կապելով Փհենյանի հետ բանակցությունների հետ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է Հարավային Կորեայի հետ առեւտրային համաձայնագրի իրականացումը հետաձգվի մինչեւ Փհենյանի հետ բանակցությունները՝ անվանելով այն «ուժեղ հաղթաթուղթ»։
Նշենք, որ Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է ապրիլի 27–ին՝ այսինքն, մինչեւ Կիմ Չեն Ընի եւ Թրամփի սպասվող հանդիպումը։