Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն, այդ թվում գողության 17 դեպք
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 14, խարդախության 9, յուրացման կամ վատնման 8, թմրամիջոցի հայտնաբերման 7, մարմնական վնասվածք հասցնելու 4, պետական հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնակատիրության, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 2 դեպք։ Ընհանուր առմամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, «ՏՕԶ» տիպի հրացան, 12 տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, կրակած 2 պարկուճ եւ տարբեր տրամաչափի 42 փամփուշտ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: