ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել են բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման հարցեր
ՀասարակությունՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի նախագահությամբ մարտի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) 2018թ․ էկոտուրիզմի խթանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։ Քննարկմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը, ԲՀՊՏ-ների տնօրենները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Խաչիկ Հակոբյանն անդրադարձել է ԲՀՊՏ-ներում նոր տեխնոլոգիաների՝ մասնավորապես էլեկտրոնային վճարման համակարգերի ներդրման, կանաչ վիզաների մշակման և կիրառման, տարածքի բարելավման և ազատ հատվածների վարձակալման և էկոկրթական ծրագրերի իրականացման միջոցառումներին։
Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են նաև էկոզբոսաշրջային միասնական տեղեկատվական համակարգերի ստեղծման և գովազդային ծրագրերի մշակման, տրանսպորտային կազմակերպությունների, տուր-օպերատորների հետ պայմանագրերի կնքման, ԲՀՊՏ-ներում զբոսաշրջային երթուղիների մշակման, hեծանվային և ձիավարության մշակույթի զարգացման գործընթացներին վերաբերող հարցեր։
Քննարկման ժամանակ հարց է բարձրացվել նաև ԲՀՊՏ-ներում աղբահանության հետ կապված խնդիրների վերաբերյալ: Աղբահանությունը պատշաճ և ժամանակին իրականացնելու համար Խաչիկ Հակոբյանն առաջարկել է ԲՀՊՏ-ների տնօրեններին վերանայել կնքված պայմանագրերը աղբահանում իրականացնող կազմակերպությունների հետ։
Հանդիպման մասնակիցների կողմից կարևորել են իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը և դրանցից ակնկալվող եկամուտների աստիճանական ավելացումը։
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանի մոտ կազմակերպված խորհրդակցության ժամանակ քննարկվել են ԲՀՊՏ-ներում հրդեհների կանխարգելման, հակահրդեհային միջոցառումների ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, ովքեր ներկայացրել են մասնագիտական առաջարկներ»։