Սոնան՝ նոր զուգերգի, «Հայաստանի ձայն» -ի ինտրիգների եւ իր էության մասին
LifestyleՄոսկվաբնակ երգչուհի Սոնան շուտով կներկայացնի նոր զուգերգ “Bad Boys Blue” խմբի մենակատար Քեւին ՄքՔոյի հետ: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ երգի իր հատվածը ձայնագրվել է Երեւանում, Քեւինինը՝ Գերմանիայում, իսկ նրանց առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում` “Tashi Show”-ի շրջանակում, որտեղ էլ առաջին անգամ միասին երգել են.“Նրանք իմ մասին տեղեկացել են “Gipsy Kings”-ի հետ զուգերգից, հետո կապ են հաստատել “Tashi Show”-ի կազմակերպիչների հետ: Քեւինը ցանկացավ, որ միասին հանդես գանք”:

Նշենք, որ Քեւինն իր երաժիշտների հետ գալիս է Երեւան. նոյեմբերի 21-ին “Յանս” ակումբում կկայանա նրանց համերգը, որի ընթացքում կհնչի նաեւ Սոնայի հետ “Do What To Do” դիսկո ոճի զուգերգը.“Առաջին անգամ եմ ներկայանում այս ոճում, երգը հետաքրքիր է այն առումով, որ Քեւինը ռեպ է կարդում: Նրա երեւանյան այցի ընթացքում էլ կնկարահանվի մեր տեսահոլովակը”:
