Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 3 հազար կրակոց. Արցախի ՊՆ
ՀասարակությունՄարտի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: