Հայտնաբերվել է մոծակներին սպանող դեղահաբ
ՀասարակությունՔենիայից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մարդկանց խայթող մոծակների համար մահացու է «Իվերմեկտինի»՝ քորի եւ ոջիլների դեմ դեղորայքի օգտագործումը, հաղորդում է Tech Times–ը։
Քենիայում մալարիայով վարակված 140 կամավորների օգնությամբ իրականացված գիտափորձը ցույց է տվել, որ այդ դեղորայքը երկու շաբաթվա ընթացքում սպանում է այն ընդունած մարդկանց խայթած միջատների 97 տոկոսին։ Նույնիսկ փոքր չափաբաժնի դեպքում նման արյունը թույն է մոծակների համար, այն ազդում է 28 օրվա ընթացքում։
Նշվում է, որ դեղորայքը մարդկանց մոտ գործնականում կողմնակի ազդեցություն չի թողնում։ Այդ պատճառով գիտնականները հույս ունեն այն օգտագործել մալարիայի դեմ պայքարում։