Ֆուտբոլի հավաքականը հրավիրված Ժոաո Արարատը մասնակցել է «Բոյակա Չիկո»-ի խաղին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը մասնակցել է «Բոյակա Չիկո»-ի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 12-րդ տուրում «Բոյակա Չիկո»-ն, մրցելով «Աթլետիկո Նասիոնալ»-ի հետ, հանդիպումն ավարտել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը եղել է թիմի մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ խաղին:
Այս տուրից հետո ևս «Բոյակա Չիկո»-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը: