Պուտինն ապրիլի 3-4-ը կայցելի Անկարա
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 3-4-ը Անկարայում կքննարկի ռազմավարական նախագծերը, մասնավորապես՝ էներգետիկայի բնագավառում, ինչպես նաեւ՝ միջազգային թեմաներով, այդ թվում նաեւ՝ Սիրիայի տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«2018 թվականի ապրիլի 3-ին եւ 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով կժամանի Անկարա»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Անկարայում կկայանա բարձր մակարդակի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը:
«Կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում: Նախատեսվում է շոշափել տարածաշրջանային եւ միջազգային արդիական հարցերը, ներառյալ՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, Սիրիայում տիրող իրավիճակը», - նշվում է տարածված հաղորդագրության մեջ: