Դիետա «Ծիածան». գրագիտորեն նիհարելու լավագույն տարբերակներից
Lifestyle«Ծիածան» դիետան համարվում է եւ արդյունավետ, եւ գրագետ տարբերակ նիհարել փորձող լեդիների համար: Գլխավոր սկզբունքն ամեն օր մի գույնի մթերքներ ուտելն է: Դիետան նախատեսված է երկու շաբաթվա համար, որի ընթացքում հնարավոր է կորցնել մոտ հինգ կիլոգրամ: Բացի այդ, սնվելու «ծիածանային» տարբերակը օգնում է ոչ միայն կիլոգրամներ կորցնել, այլեւ շատ վիտամիններ է մատակարարում օրգանիզմին: Եվ այսպես, սննդակարգը…
1-ին օր. ԿԱՐՄԻՐ Թարմ լոլիկներ, կարմիր խնձոր, կարմիր պղպեղ, բալ, շոգեխաշած կարմիր ձուկ, 2 լիտր սովորական ջուր: 2-րդ օր. ՆԱՐՆՋԱԳՈւՅՆ Գազար, գազարի ֆրեշ կամ հյութ, նարնջագույն պղպեղ, նարինջ, 2 լիտր սովորական ջուր: 3-րդ օր. ԴԵՂԻՆ Շոգեխաշած եգիպտացորեն, դեղին պղպեղ, դեղին խնձոր, բանան, 2 լիտր սովորական ջուր: 4-րդ օր. ԿԱՆԱՉ Ոլոռ, թարմ վարունգ, կաղամբ, կանաչ խնձոր, կիվի, մոտ 2 լիտր սովորական ջուր: 5-րդ օր. ԵՐԿՆԱԳՈւՅՆ Այստեղ կարծիքները բաժանվում են: Ոմանք պնդում են՝ այս օրը պետք է միայն ջուր խմել, ոմանք էլ՝ դիետային հինգերորդ օրը սպիտակին են նախապատվությունը տալիս՝ կաթնաշոռ, կաթ, սպիտակ միս, ջուր: 6-րդ օր. ԿԱՊՈւՅՏ Սալոր, թուզ, խաղող, եւ իհարկե, 2 լիտր ջուր: 7-րդ օր. ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ Սմբուկ, ճակնդեղ, մոշ, խաղող, 2 լիտր ջուր: Կրկնեք եւս մեկ շաբաթ: Բարի ախորժակ եւ նիհարելու հաճելի ընթացք: