Արոնյանի հաջորդ մրցակիցը կանանց աշխարհի նախկին չեմպիոնն է
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Բադեն-Բադենի մրցաշարում կլինի կանանց աշխարհի նախկին չեմպիոն Հաու Յիֆանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 3-ին «Grenke Chess Classic» մրցաշարում հանգստի օր է: Ապրիլի 4-ին կայանալիք 4-րդ տուրում մյուս զույգերը կկազմեն` Կարլսեն-Լագրավ, Վիտյուգով-Անանդ, Կարուանա-Նայդիչ, Բլուբաում-Մայեր:
3-րդ տուրից հետո 2-ական միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարներ են Նիկիտա Վիտյուգովը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: 2-ական միավոր ունեն Արոնյանը, Կարուանան, Կարլսենը:
«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին: Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից: