Ես կգամ Վրաստան. Սաակաշվիլի
Միջազգային«Ես կգամ Վրաստան եւ իմ թիմի հետ միասին կիրականացնեմ բոլոր ծրագրերը: Ես իմ ժողովրդին չեմ թողնի դժվարությունների մեջ»: Այս մասին իր տեսաթւղերձում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի, փոխանցում է «Գռուզիա օնլայն»-ը:
Սաակաշվիլիի խոսքով՝ «Ազգային շարժումը» կվերադարձնի յուրաքանչյուր վրացուն իր տնտեսական ուժը: «Ես ասում եմ այդ մաֆիային, որ մենք կվերացնենք այդ կառավարումը, մենք կվերադարձնենք տնտեսական հզորությունը յուրաքանչյուր վրացուն և իսկական վրացական բիզնեսին: Երբ մենք հասնենք դրան, դա թույլ կտա մեզ անմիջապես բարձրացնել աշխատավարձերը», - ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը դատարկվում է, եւ դա իրական վտանգ է: Շտկել դա, ըստ նրա, հնարավոր է միայն տնտեսության վերականգման, կենսամակարդակի բարելավման, աշխատավարձերի բարձրացման եւ տնտեսական հնարավորությունների մեծացման դեպքում:
«Ես պատրաստվում եմ ինքս դա անել: Այժմ նրանք իմ դեմ քրեական գործեր են հարուցում, միայն որպեսզի ես չգամ Վրաստան: Ես կգամ եւ իմ թիմի հետ միասին կիրականացնեմ այս բոլոր ծրագրերը: Ես իմ ժողովրդին դժվարությունների մեջ չեմ թողնի: Ես նրան չեմ հանձնի մաֆիային: Դա պետք է ավարտվի: Վրաստանը պետք է ազատագրվի», - ասել է Սաակաշվիլին: