Բուֆոնը Կասիլյասին. Իսկական երիտասարդությունը մնում է մեր մեջ
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը շնորհավորել է պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասին 1000-րդ հանդիպման կապակցությամբ:
«Չգիտեմ, ճանաչեցի՞ր ինձ, թե ոչ, քանի որ վերջին տարիներին քաշ եմ ավելացրել, բայց դա ես եմ` Բուֆոնը: Ինձ ասացին, որ դու կարևոր նվաճման ես հասել:
Շնորհավորում եմ քեզ, քանի որ կարծում եմ, որ դու հպարտ ես քո նվաճումով:
Հնարավոր է` հիմա դու ավելի շատ կնճիռներ ունես, քան պետք է ունենայիր, բայց դա այդքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ դու նախկինի պես կարող ես մրցել 20-ամյա ֆուտբոլիստների հետ:
Իսկական երիտասարդությունը մնում է մեր մեջ: Շնորհավորում ու գրկում եմ: Ջիջի»,- Բուֆոնի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն: