Վրաստանի հանքահորերից մեկում վեց մարդ է զոհվել
ՄիջազգայինՎրաստանի Թքիբուլի քաղաքի Մինդելիի անվան ածխի հանքահորում վեց մարդ է զոհվել, եւս երեքն էլ տուժել են, հաղորդում է երկրի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։
«Նախնական տվյալներով՝ հանքահորի թունելներից մեկում պատի դեֆորմացիայի հետեւանքով տեղի է ունեցել առաստաղի փլուզում»,–հայտնել են գերատեսչությունում։
6 զոհերի թվում ամենաերիտասարդը 26 տարեկան է եղել, իսկ ամենատարեցը՝ 59 տարեկան։ Մյուս երեքը հոսպիտալացվել են։
Միջադեպի առիթով հետաքննություն է սկսվել «Լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնները խախտելը, որը հանգեցրել է մահվան կամ այլ ծանր հետեւանքների» հոդվածով, որը սահմանում է ազատության սահմանափակում մինչեւ 5 տարի կամ ազատազրկում 2-5 տարի ժամկետով։