Կիմ Չեն Ընը Սի Ցզիպինին հայտնել է վեցակողմ բանակցությունները վերականգնելու պատրաստակամության մասին
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի հետ բանակցությունների ժամանակ պատրաստակամություն է հայտնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ վեցակողմ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, հաղորդում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով ճապոնական «Նիկեյ» թերթը։
Նրա տվյալներով՝ այս թեման կարող է բարձրացվել նաեւ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման ժամանակ։
Կիմ Չեն Ընը Չինաստան էր ժամանել մարտի 25-28–ը։ Չինաստան այցը նրա առաջին արտասահմանյան այցն էր այն բանից հետո, երբ նա հոր՝ Կիմ Չեն Իրի մահվանից հետո գլխավորում է երկիրը։
Հյուսիսային Կորեայի, Կորեայի Հանրապետության, Ճապոնիայի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ վեցակողմ բանակցությունները դադարեցվել են 2008 թվականին Փհենյանի նախաձեռնությամբ։