Մխիթարյանի վնասվածքի լրջությունը հայտնի կլինի բուժզննումից հետո
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի լրջությունը հայտնի կլինի բուժզննումից հետո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի դեմ խաղի երկրորդ կեսում Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց 60-րդ րոպեին: Հետխաղյա մամուլի ասուլիս ժամանակ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է հայ կիսապաշտպանի մասին և փաստել, որ ֆուտբոլիստը ծնկի հետ կապված խնդիրներ ունի: Ամեն ինչ ավելի պարզ կլինի բուժզննումից հետո: Հայ կիսապաշտպանը կարող է բաց թողնել Անգլիայի առաջնության հերթական տուրի հանդիպումը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (4:1):