ՀՀ Նախագահը շնորհավորել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին ծննդյան օրվա առթիվ
ՀասարակությունՀանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նրան ծննդյան օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: