«Ամերիկյան ավիաուղիները» «Բոինգ»-ից 47 նոր ինքնաթիռ ձեռք կբերի
Միջազգային«Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է «Բոինգ»-ի հետ համաձայնության ձեռքբերման մասին՝ 47 նոր «Boeing 787 Dreamliner» օդանավ գնելու առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով ավիաընկերության պաշտոնական հաղորդագրությունը:
«Ամերիկյան ավիաուղիներ»-ն ավելի վաղ չեղյալ էր հայտարարել 22 նոր «Airbus A350» օդանավ գնելու պատվերը՝ «ավիապարկը պարզեցնելու նպատակով», քանի որ ավիաընկերությունն արդեն ունի մոտ 30 «Boeing 787 Dreamliner»:
CNN-ը նաև հայտնել է, որ գործարքի արժեքը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի, սակայն այս պահին երկու ընկերություններն էլ հրաժարվում են հրապարակել գործարքի ֆինանսական պայմանները: