Սյունիքի մարզում անչափահասներն իրար են ծեծել. կա վիրավոր
ՀասարակությունԵրեկ՝ ապրիլի 6-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի նախկին երկաթգծի կայարանի տարածքում՝ շինանյութի խանութի հարեւանությամբ, ծեծկռտուք է տեղի ունենում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Շմավոնյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում նշված հատվածում ծեծկռտուք է տեղի ունեցել Կապան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Ալեքս Հ.-ի, 14-ամյա Վահե Մ.-ի, 13-ամյա Սերգեյ Բ.-ի, 14-ամյա Էրիկ Մ.-ի եւ 16-ամյա Էրիկ Պ.-ի միջեւ, որի ժամանակ էլ Էրիկ Պ.-ին ծեծի են ենթարկել նշված անձինք։
Էրիկ Պ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։ Բարեբախտաբար, նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Կայքի տեղեկություններով՝ ծեծվածը սովորում է Սյունիքի մարզի քոլեջներից մեկում, իսկ ծեծողներն էլ՝ նույն մարզի դպրոցներից մեկում։
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։