Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքին մեղադրանք է առաջադրվել
ՄիջազգայինՀարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքին առաջադրվել է կաշառելու, վատնման եւ կաշառակերության մեղադրանք, փոխանցում է AP-ն:
Դատախազները նրան մեղադրում են հետախուզության գործակալությունից, Samsung եւ այլ ընկերություններից 10 մլն դոլարի կաշառք ստանալու մեջ: Դրանից զատ, նրան մեղադրում են իրեն պատկանող մասնավոր ընկերությունից 33 մլն դոլար յուրացնելու եւ 280 հազար դոլար ընդհանուր գումարի կորպորատիվ հարկերից խուսափելու համար:
Լի Մյոն Բաքը մինչեւ 2008-2013 թվականների նախագահ ընտրվելը եղել է Hyundai ընկերության գործադիր նախագահտնօրենը եւ Սեուլի քաղաքապետը: