Սաուդյան արքայազնի այցը Փարիզ ուղեկցվել է բողոքի ակցիաներով
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի այցը Փարիզ սկսվել է ընթրիքով Լուվրում, որը կազմակերպվել էր Նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ:
AP-ի փոխանցմամբ՝ իշխանը նախօրեին էր ժամանել Փարիզ: Այցի շրջանակներում ակնկալվում է, որ Փարիզը եւ Էր Ռիադը համաձայնագիր կստորագրեն ռազմավարական գործընկերության մասին: Ֆրանսիան, հաշվի առնելով պահպանողական թագավորությունում արքայազն Մուհամեդի նախաձեռնած բարեփոխումները, հույս ունի Սաուդյան Արաբիայի հետ առեւտրային հարաբերությունների նոր տեսակ ստեղծել: Նախատեսվում է 18 հուշագիր ստորագրել էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության մասին:
Սակայն Փարիզում արքայազնին դիմավորել էեն Եմենի ռմբակոծությունների հետ կապված բողոքի ցույցերով: Վերջերս անցկացված հարցման համաձայն՝ չորս ֆրանսիացուց երեքն անընդունելի է համարում սպառազինությունների վաճառքը Սաուդյան Արաբիային, փոխանցում է AFP-ն: