Մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյան. օրակարգում է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցը. ՈՒՂԻՂ
ՔաղաքականԱզգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը, որն առաջին քառօրյան է խորհրդարանական լիարժեք կառավարման անցնելուց հետո: Գրանցվել է 93 պատգամավոր: Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 10 հարց, իսկ ապրիլի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 6 հարց:
Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև 3 ժամ: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի առաջարկով հարցն ԱԺ ապրիլի 10-ին գումարվող նիստում կքննարկվի առաջինը: