Ողբերգական դեպք Երեւանում. շենքերից մեկի բակում տարեց կնոջ դի են հայտնաբերել
ՀասարակությունՈստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր՝ ապրիլի 10-ին ժամը 12:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 77 շենքի բակում տարեց կնոջ դի կա: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած իրավապահները բակում հայտնաբերել են նույն շենքի 85-ամյա բնակիչ Արմանուշ Ա.-ի դին: Նախնական տվյալներով՝ կինն ինքնասպան է եղել:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: