Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարից հետ կես միավորով
ՍպորտՇախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն Էլինա Դանիելյանը: Պարտություն կրեցին Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը: Միավորը կիսեցին Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան:
Այս տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 2,5 միավոր և առաջատարից հետ է կես միավորով: Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանն ունեն 1,5-ական միավոր:
Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի ապրիլի 20-ին: