Ավիաընկերություններին նախազգուշացրել են Սիրիայում հնարավոր հրթիռային հարվածի մասին
ՄիջազգայինՌոսավիացիան եւ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) ավիաընկերություններին տեղեկացրել են Միջերկրական ծովի արեւելյան մասում թռիչքներին սպառնող վտանգի մասին, փոխանցում է «Մեդուզա»-ն:
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 10-ին Ռոսավիացիայի կողմից ուղղված հեռագրում նշվում է, որ ավիաընկերություններին խնդրում են հատուկ ուշադրություն դարձնել տարածքում թռիչքների պլանավորմանը եւ հիշեցնում են հետեւել օդաչուների ծանուցման NOTAM միջազգային համակարգին: Թե ինչ պատճառով է նման նախազգուշացում տրվում, Ռոսավիացիայի հեռագրում չի նշվում: