Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ մրցաշրջանի ավարտին
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի և ապաքինման ժամկետների մասին:
«Հենրիխ Մխիթարյանը ծնկի կապանների վնասվածք է ստացել: Նա պատրաստ չի լինի Եվրոպայի լիգայի ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղին: Կիսապաշտպանը չի մասնակցի նաև Անգլիայի առաջնության «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» դեմ խաղերին: Մխիթարյանը կարող է խաղալ մրցաշրջանի վերջում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Վենգերը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ԲԿՄԱ-ի դեմ խաղի երկրորդ կեսում Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց 60-րդ րոպեին: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (4:1):