Անդրեն, Նարեկը, Վահեն և Հայկը համերգ կունենան
Lifestyle«X Factor» 3 նախագիծն արդեն պատմություն է, սակայն նախագծի շրջանակներում հայտնի դարձած երիտասարդ երգիչները շարունակում են աշխատել ու չհիասթափեցնել երկրպագուների մեծ բանակին:

Եզրափակչի նախօրեին Հայկի, Նարեկի և Վահեի՝ երկրպագուների հետ համերգ-հանդիպման ժամանակ, տեսնելով երկրպագուների բազմությունն ու ջերմությունը, Անդրեն խոստացավ իր տղաների համերգը, իսկ այսօր արդեն հայտարարեց խոստման իրականացման մասին. դեկտեմբերի 9-ին նրանք համերգով կներկայանան Արամ Խաչատրյան համերգասրահում:
Համերգային ծրագիրն իրականացվելու է «Հաղթենք միասին» խորագրով՝ նախագծի հաղթական երգի անունով: Երգիչը երկրպագուներին հայտնել է նաև, որ չեն սահմանափակվելու արդեն իսկ ունեցած ձեռքբերումներով և անակնկալներով: