Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Մաքսիմ Բուկատկինը
ՍպորտՄոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Մաքսիմ Բուկատկինը:
32-ամյա մասնագետի հետ ստորագրված համաձայնագրի ժամկետների մասին չի տեղեկացվում:
Բուկատկինը թիմի հետ անցկացրել է նոր մրցաշրջանի բոլոր նախապատրաստական հավաքները և իրականացրել է գլխավոր մարզչի պարտականությունները ՖՆԼ-ի գավաթի խաղարկության ընթացքում:
«Արարատ»-ի նախկին գլխավոր մարզիչ Իգոր Զվեզդինը հեռացել է պաշտոնից առողջական խնդիրների պատճառով:
«Արարատ»-ը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտում: 18 տուրից հետո թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: